Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․
«Սիրելի քաղաքացիներ, ես ևս ստացել եմ Վեոլիա ջուր ընկերության մասով մեր նամակին ի պատասխան` Մրցակցության և սպառողների հանձնաժողովի որոշումը, որով իրենք նամակը վերահասցեագրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Հաջորդ շաբաթ ես կանդրադառնամ այս որոշման կայացմանը, կայացնողներին, նրանց ոչ անկախ լինելուն, որոշման աբսուրդ լինելուն, իրավաբանությունը արհեստի վերածած քառակուսի չինովնիկներին ու մեր հաջորդ քայլերին:
Այս պահի համար արձանագրենք` հանձնաժողովն ասել է, որ մեր բոլոր հարցերի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է:
Վեոլիա ջուր ընկերության վարքագծի ԲՈԼՈՐ դրսևորումների համար այսուհետ ազատ եք Վեոլիայից բացի կամ զուգահեռ մեղադրել ՀՀ կառավարությանը: Նրանք դարձան Վեոլիայի ու նրանց հարուցած բոլոր խնդիրների խնամակալն ու հովանավորը:
Ամեն ինչի մասին հերթով: ՀՀ քաղաքացիներին չեք ծաղրելու ու նորմալ ջուր մատակարարելու եք: Կամ կոպեկ առ կոպեկ չմատակարարված ջրի, վտանգավոր ջրի համար վճարված գումարը հետ եք տալու:
Հ.Գ. Շնորհակալ եմ, որ հետևողական եք սիրելի քաղաքացիներ»։