00:00:00

Ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այն կանխում է պատերազմները․ Մարիաննա Ղահրամանյան

19:19, 20 մարտ 2026 Քաղաքականություն

Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է»,-գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

 

«Նրա վախերը սաստկացել են ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` Ուժեղ անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո։

 

Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։

 

Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով։

 

Ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այն կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի, իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր