00:00:00

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տնօրենի տեղակալին․ կարևորվել է նոր պահուստային ծրագրի հաստատումը

16:12, 20 մարտ 2026 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռեյին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ ԱՄՀ հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին:

Կարևորվել է ԱՄՀ հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի ոլորտում Կառավարության առաջնահերթությունների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր