00:00:00

Կարևոր փաստ, որի մասին պետք է իմանան բոլորը․ Արման Թաթոյան

13:20, 20 մարտ 2026 Քաղաքականություն

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Սյունիք ադրբեջանական անօրինական ներխուժումների վերաբերյալ հարցեր են տարել միջազգային հարթակներ։

«Այս անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե ներկայացված գանգատներով ցույց ենք տվել, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարել են մեր անվտանգությունն անօրինական ներխուժումով։

Կոնկրետ դեպքերով ցույց ենք տվել, որ մարդկանց ինչ վնասներ են պատճառում։ Մարդիկ կորցրել են հողատարածքներ, չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի եկամուտն ու ապրուստը։ Մենք այս հարցերը մշտապես դարձնելու ենք միջազգային օրակարգի հարց։ Մյուս սահմանային բնակավայրերից նույնպես ներկայացնելու ենք այս գանգատները միջազգային կառույցներին»,-նշել է Արման Թաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր