00:00:00

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ. Հովիկ Աղազարյան

11:34, 20 մարտ 2026 Քաղաքականություն

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

«Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։

Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի՝ ի նկատի ունի Ադրբեջանին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ բաներ ստանալու։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանն այդ բաները կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»):

Հետևություն

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։

Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»,- նշել է Աղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր