SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար։ Այդ ամենը դուր չի եկել անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հարևանությամբ, ինչից հետո տղամարդը կրկին դիտողություն է արել, որ սիրուն չի, երբ մարդաշատ վայրում նման ձևով են ավտոմեքենան վարում՝ «ճռիկ-վռիկ» անելով։ Անչափահասները տարեց տղամարդուն ասել են․ «Դու մեզ չպիտի սովորացնես՝ ինչ անենք», ինչից հետո տղամարդը նրանցից մեկին մեկ անգամ հարվածել է, անչափահասներն էլ ասել են, որ «դու քո հալը կտեսնես» ու հայհոյանքներ տալով՝ հեռացել են։
«Որոշ ժամանակ անց, անչափահասները մեծ խմբով, որոնց մեջ նաև եղել են չափահասներ, փայտերով զինված եկել ու այդ տղամարդուն տնից դուրս են հանել, հաշվեհարդար տեսել։ Քաղաքացիները նկատելով՝ ահազանգել, ու դեպքի վայր են ժամանել պարեկները և կռվի մասնակիցները հեռվից նկատելով պարեկների ավտոմեքենաները, դիմել են փախուստի։ Ըստ տեղեկությունների, մեկ հոգի դանակահարվել է, շենքերից մեկի բնակչին ծեծի են ենթարկել, սակայն այդ մարդիկ հիվանդանոց չեն դիմել, բուժումը ստանում են տնային պայմաններում», - գրում է լրատվամիջոցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։