Հինգշաբթի և ուրբաթ օրերին Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կգտնվի Հայաստանում՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել ԵՄ–Հայաստան համագործակցությունը և խթանել տարածաշրջանային կապակցվածությունը, հայտնում են Հայաստանում ԵՄ դեսպանությունից։
«Հինգշաբթի օրը Երևանում հանձնակատարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում կլինեն առաջիկա ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵՄ կապակցվածության օրակարգին համահունչ տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը։ Նախատեսվում է նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը վերաբերող հարցերի շուրջ։
Հանձնակատար Կոսը կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու Հայաստանի համար նախատեսված ԵՄ 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի իրականացման առաջընթացը։ Հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ hայտարարարություն մամուլի համար։
Ուրբաթ օրը Գյումրիում հանձնակատար Կոսը կայցելի ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք նպաստում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերի աջակցությամբ Հայաստանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 7000 ձեռնարկությունների, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։
Ուրբաթ օրը Գյումրիում հանձնակատար Կոսը կայցելի ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք նպաստում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերի աջակցությամբ Հայաստանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 7000 ձեռնարկությունների, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։
Հանձնակատարը կայցելի նաև Գյումրու պատմական շուկան, որը ներկայում վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունների զարգացումը տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։
Հանձնակատար Կոսը հանդես կգա ելույթով Շիրակի պետական համալսարանում։
Այնուհետև նախատեսվում է նրա հանդիպումը «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասնակիցների հետ, ինչպես նաև հանդիպում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ներգրավված տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ՝ նրանց գործունեությանը ծանոթանալու և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության պահպանման գործում նրանց դերը քննարկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։