00:00:00

1 տարեկան երեխայի uպшնության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով

23:33, 18 մարտ 2026 Հասարակություն

1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա։

ՔԿ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա:

Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր