00:00:00

«Պատերազմը ստանում է էլ ավելի լայն ծավալներ». Իրանագետը՝ էներգետիկ անվտանգությանը և բնապահպանությանը սպառնացող վտանգների մասին

19:57, 18 մարտ 2026 Քաղաքականություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը շեշտում է՝ Իրանի դեմ սանձազերծված պատերազմն ընդլայնվում է, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ բնապահպանական ոլորտներում.

«Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։

Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն  բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։

Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։

Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է՝ նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր