00:00:00

Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ

20:59, 17 մարտ 2026 Հասարակություն

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ աղոթում է Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար:

«Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի ապաքինման համար։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը սրտի տագնապով ընկալեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի առողջական վիճակի վատացման մասին լուրը:

Վիրահայոց թեմը՝ ի դեմս Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի և բազում հավատացյալների, իր աղոթքն է բարձրացնում առ Աստված Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի շուտափույթ ապաքինման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր