00:00:00

ՀՀ ՇՄ նախարարը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող COP17 գագաթնաժողովի վերաբերյալ հարցեր

19:29, 12 մարտ 2026 Հասարակություն

Կանադայում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Ավիվա Դաբրուզինի հետ նախատեսված հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով։ Այդ մասին տեղեկանումե նք ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության հետ կայացած հանդիպումներին՝ նվիրված COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և Հայաստանի նախագահության առաջնահերթություններին։

Զրույցի շրջանակում քննարկել ենք Հայաստանում նախատեսվող COP17 գագաթաժողովի կազմակերպչական և բովանդակային մի շարք հարցեր, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։

Մտքեր ենք փոխանակել նաև կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականության և գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է COP17-ի հաջող կազմակերպման կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի»,- նշված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր