00:00:00

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

09:11, 12 մարտ 2026 Հասարակություն

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։

Այսպիսով՝ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով։

Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն»,- ասել է Սուրենյանը։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրը ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր