Ապրիլի 1-ին ուժի մեջ կմտնի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 11/12/2025թ-ի թիվ 38-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 30/01/2026թ-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների փոփոխությունները։
Բյուրոյից դրան ընադառաջ տեղեկացնում են, որ կանոններում կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը՝
անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 3 500 000 ՀՀ դրամ։
«Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին և չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը»,-նշում են բյուրոյից։