00:00:00

37-ամյա կինը դպրոցում հայհոյել է, տնօրենին սպառնացել դանակով, վնասել է նրա «BMW»-ն

11:01, 09 մարտ 2026 Հասարակություն

Մարտի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնավան գյուղի 37-ամյա բնակչուհին նույն օրը առավոտյան մտել է  գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ շուրջ 10-ից 15 րոպե անհասցե հայհոյանքներ հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, այնուհետև մտել դպրոցի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Հասմիկ Մ․-ի  աշխատասենյակ, իր մոտ գտնվող պայուսակից հանել խոհանոցային դանակը և սպառնացել, որ այդ դանակով կսպանի նրան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Նունե Մ․-ն մտել է վերոնշված դպրոց, որտեղ դպրոցի կոլեկտիվի և աշակերտների ներկայությամբ անհասցե շուրջ 10-ից 15 րոպե հայհոյանքներ է հնչեցրել՝ խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, փնտրել տնօրենին, մտել նրա աշխատասենյակ, պայուսակից հանել խոհանոցային դանակ, պահել տնօրենի ուղղությամբ, մոտենալով նրան՝ հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ ասելով կմորթեմ, կսպանեմ, իսկ տնօրեն Հասմիկ Մ․-ն այդ սպառնալիքներն իրական համարելով՝ փախել է աշխատասենյակից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո դպրոցի աշխատակիցների հորդորով՝ Նունե Մ․-ն դպրոցից դուրս է եկել և նկատելով բակում կայանված Հասմիկ Մ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան՝ իր մոտ եղած նույն դանակով ավտոմեքենան քերծել է՝ պատճառելով գույքային վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նունե Մ․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր