00:00:00

Փաշինյանը Ջրային կոմիտեի 25–ամյակի առթիվ պարգևատրել է ոլորտի մասնագետներից 6–ին, նրանցից մեկին՝ հետմահու

17:51, 23 փետրվար 2026 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային կոմիտեի 25–ամյակի առթիվ պարգևատրել է ոլորտի մասնագետներին։

Նրա հրամաններում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

Ջրային կոմիտեի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ, ոլորտի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել՝

Կարեն Կառլենի Քոչարյանին՝ Ջրային կոմիտեի խորհրդական,

Գայանե Սարգսի Քարիմյանին՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրավական ապահովման և խորհրդատվության բաժնի պետ։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

Ջրային կոմիտեի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ, ջրամբարաշինական ծրագրերի մշակման, ջրամբարաշինության և ջրամբարների շահագործման ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝ 
Ռուբիկ Ստեփանի Անդրեասյանին՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության ջրամբարների շահագործման բաժնի պետ,

Վարազդատ Արայիկի Մկրտչյանին՝ Վեդու ջրամբարի նախագծման և կառուցման ծրագրի համակարգող:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը՝ 
Ջրային կոմիտեի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ, ջրային համակարգերի արդյունավետ կառավարման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝ 
Մհեր Միշայի Մկրտումյանին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար (հետմահու)

Ալբերտ Յախշիբեկի Մարգարյանին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր