00:00:00

«Հայաքվե» նախաձեռնություն․ շատ աղմուկ, զրոյական արդյունք

12:59, 23 փետրվար 2026 Քաղաքականություն

2023 թվականին ձևավորված «Հայաքվե» նախաձեռնությունը ներկայացվեց որպես «ազգային քաղաքացիական շարժում», որը պիտի դառնար իշխանություններին վերահսկող, օրենսդրական առաջարկություններ ձևավորող և հանրային հետաքրքրություն ներկայացնող ուժ։ Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, ավելի շատ հիշեցնում է աղմկոտ, հնչեղ, բայց քաղաքականապես անարդյունավետ շարժում։

Նախաձեռնության հիմնական ռազմավարությունը հիմնված է բարձրաձայն հայտարարությունների և ստորագրահավաքների վրա։ Տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքելը, պարբերական հայտարարություններ և լրատվական հոսք՝ բոլորը ներկայացվում են որպես «ազգային մանդատ», բայց դրանք չեն փոխարկվում օրենսդրական կամ գործնական հաջողությունների։

ԱԺ-ում ներկայացված նախագծերը չընդունվեցին, ինչը փաստում է, որ նույնիսկ լայն հանրային աջակցությունը և ստորագրահավաքները չեն ապահովում իրական քաղաքական ազդեցություն։  Ակնհայտ է, որ նախաձեռնության հրապարակային ակտիվությունը հիմնականում սահմանափակվում է աղմուկով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում, իսկ գործողություններ, որոնք կհանգեցնեին կոնկրետ օրենսդրական կամ քաղաքական փոփոխության, չեն իրականանում։  Այս ամենը հանգեցնում է այն տպավորության, որ նախաձեռնությունը զբաղվում է պոպուլիստական հռետորաբանությամբ, ոչ թե հաշվարկված, ռազմավարական, քաղաքական գործունեությամբ։

Այս փուլում «Հայաքվե»-ն հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին, և հենց այստեղ է ակնհայտ քաղաքական ռիսկը։

 Նախաձեռնությունը չունի կուսակցական կառուցվածք, լայն աջակցության ցանց կամ համակարգված ծրագիր։ Հետևաբար հերթական անգամ ճիշտ չհաշվարկելով ընտրություններին մասնակցությունը, ավելի շատ հանգեցնելու է ընտրված ընդդիմադիր ձայների մասնատման, քան՝ իրական ազդեցության կամ հաղթանակի։

Գաղտնիք չէ, որ  ձայների փոշիացումը թույլ է տալիս գործող քաղաքական ուժին պահպանել դիրքերը, իսկ ընդդիմադիր  դաշտը՝բաժանված։

«Հայաքվե»-ն, չնայած իր որոշակի ակտիվությանն, շարունակում է մնալ անհստակ կառավարվող մի  մոդելի։ Նախաձեռնությունն ինչպես և ստեղծման պահին, մինչև հիմա էլ՝  մնում է աղմկոտ, հնչեղ և անպտուղ նախաձեռնություն, որը դեռևս չի կարողացել դառնալ իրական քաղաքական ուժ կամ արդյունավետ վերահսկող մեխանիզմ՝ իր հռչակած նպատակների համար։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր