00:00:00

Փաշինյանը մասնակցել է Խաղաղության խորհրդի նիստին

22:42, 19 փետրվար 2026 Քաղաքականություն

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։

 

Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։

 

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Գազայի խաղաղության ծրագիրը և առաջիկայում նախատեսվող քայլերը»։

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր