Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է տնային կալանք, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում է հետվիրահատական բուժում։
«Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։
Կլանված լսում էի, և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի։
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։