00:00:00

Ինձ ոչ-ոք ազատությունից ո՛չ զրկել է, ո՛չ էլ կարող է զրկել, որովհետև ո՛չ իմ կյանքն է ձեր իշանության ներքո, ո՛չ էլ՝ իմ ազատությունը. Բագրատ Սրբազան

17:00, 19 փետրվար 2026 Քաղաքականություն

Ինձ ոչ-ոք ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշանության ներքո, ոչ էլ՝ իմ ազատությունը, դատարանում այսօր հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած կալանքի հարց ենք բարձրացնում, երբ իմ եղբայրները, ում հետ ես հաց ու աղ եմ բաժանել, հիմա այնտեղ (Բաքվի բանտում) տառապում են։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին, որ ինձ հնարավորություն տվեց պատվարժան նախագահի հետ ևս մի անգամ հաց ու աղ բաժանել, այս անգամ՝ իմ խցում։ Ինքը՝ գտնվելով Բաքվում, ես՝ Երևանում, այլ ոչ՝ Ստեփանակերտում։

Ինձ համար կալանքի փոփոխություն կոչվածը նշանակում է համագործակցել դատարանի հետ, չարիքի իշխանության հետ։ Ես ո՛չ ընդունելու եմ տնային կալանք, տուն էլ չունեմ, ո՛չ գրավ, ո՛չ էլեկտրոնային սարք, ո՛չ էլ երկրից բացակայելու արգելք, որն ամենավիրավորականն է։ Ո՛չ էլ մտածեք կալանքի փոփոխության հարցը։ Միակ տարբերակն այն է, որ այստեղից կգնանք»,-հայտարարեց Սրբազանը։

Դատարանը որոշեց երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր