00:00:00

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

16:10, 19 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ՀՀ դատախազություն  ներկայացրած հաղորդման հիմքով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն): Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Փետրվարի 18-ին ներկայացրած հաղորդման հիմքով ևս  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196.1. -ի 1-ին մասով (հետամտելը):  Կատարվում է նախաքննություն մեկ վարույթի շրջանակում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել՝ նշելով. «Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար:

Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում: Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:

Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի: Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր