00:00:00

Մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել ԱՄՆ վիզայի հարցազրույցին ներկայանալիս. ԱՄՆ դեսպանատուն

15:33, 19 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալիս։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Տպեք և ձեզ հետ բերեք DS-160 դիմումաձևի հաստատման էջը, որի վերևի աջ անկյունում պետք է անպայման երևա անհատական շտրիխ-կոդը՝ իր հաստատման համարով։

Նմուշը՝ այստեղ:

DS-160 դիմումաձևը հաստատեք (sign and submit) հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։

Դեսպանատան պետական տոների ցանկը տեսնելու համար այցելեք այստեղ:

Համոզվե՛ք, որ DS-160 դիմումաձևի հաստատման համարը համապատասխանում է ձեր՝ հարցազրույցի ամրագրման ժամանակ մուտքագրած համարին։

Այս հրահանգներից որևէ մեկին չհետևելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և դուք ստիպված կլինեք նոր օր ամրագրել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր