00:00:00

Հաջիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի դատավճիռների մասին

14:50, 19 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մեջ անոցվող խաղաղության դարաշրջանի և բարիդրացիական հարաբերություններին՝ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են անհանդուրժողականության քարոզ անել։

Մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավճռին՝ X-ի իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին:

Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց համար։

Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։

Կայուն խաղաղություն և էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։

Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու և ամրապնդելու ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր