Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Եվրոպան բարգավաճի և հաջողությունների հասնի։
ԱՄՆ փոխնախագահն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք ուզում ենք, որ Եվրոպան ծաղկի, և մենք ուզում ենք, որ Եվրոպան հաջողության հասնի», – ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ իր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Պետքարտուղար Մակրո Ռուբիոյի կողմից Եվրոպայի մասին հայտարարությունները չեն նշանակում, թե Վաշինգտոնին դուր չի գալիս Եվրոպան։