00:00:00

Պետք չէ հուսալքվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը, նրա ազատությունը տեսնելու ենք․ իրավապաշտպան

22:57, 18 փետրվար 2026 Քաղաքականություն

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Արցախը եղել է, կա և կլինի։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի»։ Ռուբեն Վարդանյանի բարձր, արժանապատիվ կեցվածքը Բաքվի դատարանում ինձ հիշեցրեց Ջեկ Լոնդոնի <Զսպաշապիկը>պատմվածքի բանտում գտնվող հերոսին։ Բանտում նա դիմանում է անասելի տանջանքների։

Նրան զսպաշապիկ են հագցնում(ցավ պատճառելու դաժանագույն միջոց), իսկ նա կարողանում է ինքն իրեն հասցնել կատարելության, հոգին անջատել մարմնից և սավառնել տարբեր աշխարհներ։ Ռուբեն Վարդանյանը հայ մարդու կատարելության օրինակ է և ժամանակի ընթացքում մենք նրա կարիքը ավելի ու ավելի շատ ենք զգալու։ Երբեք պետք չէ հուսալքվել, վհատվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը։ Նրա ազատությունը մենք տեսնելու ենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր