00:00:00

Գոհար Մելոյանը հարց է ուղղել իրավաբաններին՝ Մայր Աթոռի դեմ կարգալույծ հոգևորականների հայցերի փաստով

23:22, 17 փետրվար 2026 Քաղաքականություն

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը հարց է ուղղել իրավաբաններին՝ կարգալույծ հոգևորականների՝ Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինության դեմ դատական հայցեր ներկայացնելու փաստով․

«Հարց իրավաբաններին. արդյոք ստորև բերված օրինակը հնարավո՞ր է ՀՀ դատական համակարգում։

Պատկերացրեք, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստան–Ալբանիա ֆուտբոլային խաղի 74-րդ րոպեին փոխարինում է Հայաստանի հավաքականի X ֆուտբոլիստին։

Խաղից անմիջապես հետո X ֆուտբոլիստը հայցադիմում է ներկայացնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 74-րդ րոպեին իր փոխարինման հետևանքով իր իրավունքների խախտման վերաբերյալ։

Զուգահեռաբար X ֆուտբոլիստը ներկայացնում է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ պարտավորեցնել մինչև գործի քննության ավարտը իրեն Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականի բոլոր հաջորդ խաղերում խաղացնել ամբողջ 90 րոպեներին։

Դատարանը վարույթ է ընդունում հայցը՝ բավարարելով նաև հայցի ապահովման միջնորդությունը և պարտավորեցնելով հավաքականի գլխավոր մարզչին մինչև վեճի ավարտը X ֆուտբոլիստին բոլոր հաջորդ խաղերում խաղացնել ամբողջ 90 րոպեներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր