00:00:00

Հայր Սուրբը երիտասարդներին պատգամեց շարունակել ապրել աղոթքով

21:43, 17 փետրվար 2026 Քաղաքականություն

«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Աստծո խոսքերը պահելով» :(Սաղմ. 118:9)
 
Չխախտելով Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմում ձևավորված գեղեցիկ ավանդույթը՝ ծխական երիտասարդաց միությունների այցելությունները, այսօր Թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը և թեմի քահանա հայրերը այցելեցին Լուսագյուղ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Հավատքի սերունդ» երիտասարդաց միությանը։
Հանդիպման ընթացքում երիտասարդներն ու հոգևորականները միասին աղոթեցին, զրուցեցին հոգևոր թեմաների շուրջ, կիսվեցին իրենց մտքերով, փորձառություններով և առաջիկա ծրագրերով։ Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ և անկեղծությամբ ուղղեցին իրենց տարաբնույթ ու կարևոր հարցերը հոգևորականներին։

 

Հայր Սուրբը երիտասարդներին պատգամեց շարունակել ապրել աղոթքով, ընդգծեց քրիստոնեական կրթություն ունենալու և դրանով ապրելու կարևոր դերը հավատացյալի և Եկեղեցու կյանքում:

 

Նման քրիստոնեական կրթություն ունեցող, մտածող և հավատքով ապրող երիտասարդներն են այսօր Եկեղեցու ամենամեծ ուժը։ Նրանք են ապագայի հենարանը, կենդանի կապը ավանդության ու ներկայի միջև, և հույսը՝ հրաշալի ապագայի։
Փառք Աստծո՝ այս գիտակից ու լուսավոր երիտասարդությանն ունենալու համար։ Թող Տերը զորացնի նրանց հավատքը, առաջնորդի ճիշտ ճանապարհով և պահի Իր օրհնության ներքո։

 

Արագածոտնի թեմ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր