00:00:00

Միլիոնների պարգևավճարներ ստացող նախարարի ու փոխնախարարների մտքով չանցավ, որ բուժաշխատողների մի մասը չկարողացավ փակել վարկերը, չլուծեց ընտանիքի խնդիրները. Պողոսյան

20:54, 17 փետրվար 2026 Քաղաքականություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ինչու են ուշացրել պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը։

 

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը անդրադարձել է խնդրին՝ գրելով․

 

«3-7 մլն պարգևավճարներ՝ 2-3 անգամ կրճատված աշխատավարձերի հաշվին։  

 

Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների համար «ըմբռնում» է խնդրում։ Պատճառաբանությունները ծանոթ են՝ «չենք կարողացել», «չենք հասկացել», «չենք հասցրել»։ Շարք առ շարք՝ «չենք»-եր։ Բայց այդ «չենք»-երի իրական գինը վճարեցին ու վճարելու են բուժաշխատողները։ 

 

Աշխատավարձերը մարդիկ ստացան զգալիորեն պակաս՝ երբեմն 2–3 անգամ։ Մինչ նախարարն ու փոխնախարարները ստանում էին 3-7 միլիոն դրամի չափով պարգևատրումներ, նրանց մտքով անգամ չանցավ, որ սեփական անկարողության հետևանքով բուժաշխատողների մի մասը չկարողացավ փակել վարկերը, հայտնվեց «սև ցուցակում», չլուծեց ընտանիքի ամենահիմնական կենցաղային խնդիրները։ 

 

Սա պարզապես կազմակերպչական ձախողում չէ։ Սա արժեքների համակարգի բացակայություն է։ Երբ պաշտոնյայի «չեմ հասցրել»-ը վերածվում է բուժաշխատողների սոցիալական կոլապսի, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում պարգևավճարների խրախճանքում։

 

Հ․Գ․ Կարևորը պարել կարողանում են ․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր