Մոսկվայում ադրբեջանցի ամուսինների՝ պատուհանից ընկնելու դեպքից նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Մահացած Վասիֆ Յուսիֆ օղլու Նագիևը (ծնված 1984թ.) Ուջար շրջանի Ռաստաջա գյուղից էր։ Նրա կինը՝ Այգյուն Յագուբ գիզի Հուսեյնովան (ծնված 1987թ.), Ռուսաստանի քաղաքացի էր, հաղորդում է APA-ն։
Վասիֆ Նագիևը նախկինում աշխատել է շրջանի հանդիսությունների սրահում, բայց մոտ 10 տարի առաջ մեկնել է Ռուսաստան՝ գումար վաստակելու։
MK.ru-ի փոխանցմամբ՝ զույգը պլանավորում էր ամուսնալուծվել։ Աղբյուրը հայտնում է, որ վերջերս ընտանիքում լարվածություն էր տիրում։ Նրանք քննարկել են հնարավոր ամուսնալուծությունը և երեխաների խնամակալության հարցը։