00:00:00

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և ոչ էլ իշխանությանը ենթակա կառույց․ Արգենտինայի հայկական կազմակերպություններ

18:58, 16 փետրվար 2026 Քաղաքականություն

Երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների և կուսակցությունների իրավունքները՝ առանց խտրականության և հալածանքի։

 

Պահպանել դատական համակարգի անկախությունը և քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմք։

 

Վերականգնել հարգանքը և համագործակցությունը Հայկական Սփյուռքի հետ՝ ընդունելով նրա պատմական դերը և անգնահատելի ավանդը ազգի համար։

 

Վերահաստատում ենք, որ Հայաստանի հզորությունը չի կարող կառուցվել ներքին առճակատմամբ, ազատությունների սահմանափակմամբ կամ այլախոհների պիտակավորմամբ։ Ազգային միասնությունը չեն պարտադրում, այն կառուցվում է հարգանքի, անկեղծ երկխոսության և ժողովրդավարական համակեցության հիման վրա։

 

Դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելաոճով։ Եկեղեցին և Պետությունը տարբեր մարմիններ են և այդպես էլ պետք է շարունակեն գործել՝ փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մթնոլորտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր