00:00:00

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ

17:34, 16 փետրվար 2026 Քաղաքականություն

ԵՐԲ ԲԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էր. չարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը։

Ինքն իրեն կդավի, կպառակտի ու կմասնատի, հետո էլ ինքնազինաթափված կմատուցի իրեն նենգաշահ ոսոխին և անհոգ աշխարհին։

Մեր երկրի, նրա մանրիշխանի ու իր բարձրակոչ «ազգային անվտանգության» հանրագումար ուժը հերիքում է ասպատակելու ու «հաղթելու» միմիայն մեկին՝ ինքն իրեն, իր ժողովրդին, Սուրբ եկեղեցուն, իր գոյության բուն իրավունքին անգամ:

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ, իսկ ցանկացած ինքնամեծար պատրվակ՝ դարերին ի պահ նախատինք:

Հայաստանի չգոյության մեր այս զազրելի մեղսակցությունը պետք է բացառել:

Հիմա՛, իսպա՛ռ և ամեն գնով:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր