00:00:00

Տավարի մսի գինը կթանկանա, որովհետև դեֆիցիտ կա. գյուղատնտես (Տեսանյութ)

12:41, 16 փետրվար 2026 Քաղաքականություն

Տավարի մսի գինը որոշ խանութներում արդեն իսկ թանկացել է մոտ 200 դրամով և առաջիկա ժամանակահատվածում արդեն կբարձրանա. Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնեց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

«Չեմ կարող ասել՝ որքանով, բայց կթանկանա, որովհետև ներկայում տավարի մսի դեֆիցիտ կա։ Չեն կարողանում փակել նաև Ռուսաստանից ներմուծումներով, քանի որ այնտեղ նույնպես դեֆիցիտ է»,– նշել է նա։

Ըստ նրա՝ 2025 թվականին Ռուսաստանը ներմուծել է մոտ 350 000 տոննա տավարի միս, ինչի հետևանքով Ղազախստանը քվոտավորել է իր տավարի մսի արտահանումը՝ սահմանելով շուրջ 20 000 տոննայի չափ, որպեսզի երկրի ներսում նույնպես դեֆիցիտ չառաջանա։

«Գլխաքանակը զգալիորեն նվազել է, ինչի հետևանքով արդեն նկատվում է պակասորդ։ Շուկայում մինչև մայիս–հունիս հնարավոր է գների բարձրացում, որի չափը կախված կլինի շուկայի իրավիճակից»,– հավելել է Մանցականյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր