00:00:00

«Հայրենիք» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը մարզերում

12:21, 16 փետրվար 2026 Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը մարզերում։ Կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվել է Լոռու մարզի Սպիտակ համայնքում։

Բացման արարողությանը մասնակցել են կուսակցության ներկայացուցիչներ, համակիրներ և համայնքի բնակիչներ։ Կարմիր ժապավենը կտրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ` Արթուր Վանեցյանը և Սպիտակ համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատու` Գագիկ Մխիթարյանը: Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ նորաբաց գրասենյակը կարևոր հարթակ է լինելու քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման, առաջարկների քննարկման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Արթուր Վանեցյանն իր խոսքում նշել է, որ կուսակցությունը շարունակելու է ակտիվ աշխատանքը մարզերում՝ նպատակ ունենալով լինել բնակիչների կողքին, լսել նրանց հուզող հարցերը և համատեղ ձևավորել համայնքի զարգացման ծրագրերը:

Սպիտակում գրասենյակի բացումը ևս մեկ քայլ է՝ ուղղված կազմակերպչական աշխատանքի ամրապնդմանը և քաղաքացիների հետ անմիջական կապի խորացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր