Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում Խորհուրդը քննարկել է Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:
Հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները նշյալ թեմաների շուրջ: