00:00:00

Փոսալցման աշխատանքների հետ կապված՝ վտանգավոր փոսեր կան, դրանց առաջնահերթություն տվեք. Տիգրան Ավինյան

10:34, 16 փետրվար 2026 Քաղաքականություն

Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվածներում աշխատանքներ իրականացնելու մասին այսօր հիշել: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Ի պատասխան քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը պաշտոնյան նշել է, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները:

«Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում ասֆալտապատվել է 2,100 քմ տարածք, արվել են 1,000-ից ավելի տեղային լուծումներ: Ահազանգերի թիվը 300-ից անցել է: Մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է»:

Անդրադառնալով Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներին՝ Թևոսյանը նշել է, որ այդ հատվածում աշխատանքներ չի կատարվել, բայց այսօրվանից աշխատանքներ կտարվեն մեծ փոսերը լցնելու նպատակով:

Տիգրան Ավինյանը խնդրեց տեսանկարահանել շաբաթվա ընթացքում կատարվող աշխատանքները ու օրվա վերջում իրեն ներկայացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր