00:00:00

Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ուղղակի ագրեսիա է՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ․ ՀՀԿ Գործադիր մարմին

23:55, 14 փետրվար 2026 Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ գործադիր մարմինը։

 

«Անհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ որպես սրբազան հաստատության, որը դարեր շարունակ պահել է հայի հոգևոր-ազգային ինքնությունը։

Կատարվածը բացահայտում է իշխանությունների իրական չարամիտ մտադրությունը՝ մեկուսացնել ազգային Եկեղեցին, տրոհել այն և խզել նրա կապը աշխարհասփյուռ հայության հետ, թուլացնել ու ենթարկեցնել։

Արտաքին սպառնալիքների և ներքին ցնցումների պայմաններում Եկեղեցին մնացել է ազգային միասնության բացառիկ հենարանը։
Մենք անվերապահորեն համերաշխ ենք Վեհափառ Հայրապետի, Սուրբ Էջմիածնի միաբանության և բոլոր հավատացյալ հայորդիների հետ, ովքեր գիտակցում են, որ առանց ազատ և ազգային Եկեղեցու՝ չի կարող լինել ազատ և ազգային Հայաստան։

 

Նիկոլ Փաշինյանը, ձախողելով Հայաստանի ապագայի ապահովումը և հարվածի տակ դնելով նրա անվտանգությունը, այժմ ներքին թշնամի է փնտրում՝ սեփական անկարողությունից և արտաքին պատվերներից ուշադրությունը շեղելու համար։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոչ է անում.

• Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին՝ միաբանվել ի պաշտպանություն  Մայր Աթոռի, իրենց ձայնը բարձրացնել աղոթքով ու բողոքով և ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանդուրժի իր հոգևոր սրբատեղիի պղծումը։

• Սփյուռքին՝ հաշվի առնել, որ Սուրբ Էջմիածնի համար պայքարը հայի ինքնության պահպանման համար գոյապայքար է և պահանջել միջազգային կառույցներից ու օտարերկրյա կառավարություններից՝ ճնշում գործադրել Փաշինյանի ռեժիմի վրա՝ դադարեցնելու հալածանքները։

• Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսին՝ դատապարտել կրոնական ազատության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների դեմ այս աննախադեպ հարձակումը։

Մենք պահանջում ենք՝

1.      Անհապաղ կարճել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը։
2.      Ազատ արձակել ձերբակալված բոլոր հոգևորականներին, խղճի և քաղաքական բանտարկյալներին։
3.      Վերացնել Վեհափառ Հայրապետի և այլ հոգևորականների նկատմամբ ազատ տեղաշարժվելու արգելքը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կօգտագործի քաղաքական և իրավական բոլոր միջոցները՝ պաշտպանելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր