00:00:00

2024 թվականի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը մեկ ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ․ պետություն կորցնելու ռիսկը այսօր հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան

20:28, 14 փետրվար 2026 Քաղաքականություն

2018 թվականին ես խոսում էի մեր պատմության ցիկլը փոխելու մասին, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ես աշակերտներին ասացի, որ ես համոզված եմ, որ մենք փոխել ենք մեր պատմության ցիկլը։ Ես անգամ դրա օրը գիտեմ։ 2024 թվականի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը մեկ ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ։

Այդ ժամանակ սահմանազատման գործընթացն էր, և Հայաստանում  մեծ դիմադրություն էր առաջանում։ Ես հիշում եմ, որ մենք խորհրդակցություն ունեցանք Կառավարությունում Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, և հիմնական հարցն այն էր, որ եթե նման մեծ դիմադրություն կա, պետք է հետաձգել սահմանազատման որոշումները։ Եվ այդ պահին ես հասկացա, որ եթե գնանք այդ ճանապարհով, ապա 90 թվականին սկսված պատմության ցիկլը փակվելու է, և մենք որոշեցինք, որքան էլ դժվար լինի գնանք այդ ճանապարհով։

Մենք անցանք այդ ճանապարհով, և ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մեր առաջ դրած խնդիրը կատարել ենք, պետություն կորցնելու ռիսկը այսօր հաղթահարված է»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր