00:00:00

«Կարող են, իշխանությունն իրենց ձեռքն է». Հայկազուն Սրբազանը չի բացառում, որ հոգևորականներին բերման կենթարկեն՝ թույլ չտալու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը

14:14, 14 փետրվար 2026 Քաղաքականություն

Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն այսօր մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Սխալ ենթադրություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան Հայրը։

Սրբազանը հնարավոր է համարում, որ հոգևորականներին բերման կենթարկեն՝ թույլ չտալու, որ եպիսկոպոսները դուրս գան Հայաստանից։

«Ամեն ինչ հնարավոր է, կարող են, իշխանությունն իրենց ձեռքն է»,- ընդգծեց Սրբազան Հայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր