00:00:00

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

15:43, 13 փետրվար 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել է.

 «Սկզբում ասում էին, թե նա հինգ օր էլ չի դիմանա և գործարքի կգնա։

- Վերջում նա յոթ ամիս անցկացրեց կալանքի տակ՝ ամենախիստ պայմաններում։

Հետո ասում էին, թե այս «երիտասարդական շարժումը» որևէ հեռանկար չունի։

- Վերջում շարժմանը միացավ ավելի քան 30,000 մարդ, և այդ թիվն օրեցօր աճում է։

Հետո ասում էին, թե ընտրություններում շանս չկա փոքրիկ խմբակի և նրա վարչական ռեսուրսի դեմ։

- Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն է։

Հետո ասում էին, թե նա չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում։

- Պարզվեց՝ կարող է։

Այս անգամ մեր ընդդիմախոսներն ի՞նչ կասեն։

Մենք հաղթելու ենք և կառուցելու ենք ուժեղ Հայաստան։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է պետք, որպեսզի փոխենք մեր երկիրը դեպի լավը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր