00:00:00

Մեր ուժը չի գնալու դասական քարոզարշավի ճանապարհով. Նաիրի Սարգսյան

14:48, 13 փետրվար 2026 Քաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, վերջերս տարբեր առիթներով հայտարարել եմ, որ մեր ուժը չի գնալու դասական քարոզարշավի ճանապարհով: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Մենք մեկնարկել ենք և շարունակելու ենք ավելի խորացնել ազգային ազատագրական պայքարը, մեր գործունեության իմաստը դա է՝ պայքարել ու ազատվել այս ամեն ինչից, որովհետև չի կարելի այսպես շարունակել, չի կարելի գնալ չորրորդ հանրապետության, չի կարելի գնալ սահմանադրական փոփոխությունների:

Եթե ընդդիմադիր հատվածը չունի իր հստակ առաջարկը, ապա պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, և դրա շուրջ բոլորը գան պայմանավորվածությունների ու համաձայնությունների։ Եթե դա չկա, ու յուրաքանչյուր ուժ՝ այդ թվում մենք, պիտի մեր ամբիցիան խաղացնենք, ապա ցավոք, բայց իշխանությունը ինչ անում է, ճիշտ է անում»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր