00:00:00

Վեհափառ Տեր Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Պրոֆեսոր Արմեն Չարչյան

23:15, 12 փետրվար 2026 Քաղաքականություն

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության օրն է: Այս մասին գրառում է կատարել պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

 
 

«Վեհափառ Տեր,

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։

Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ։

 
 
Որդիական խոնարհությամբ՝ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբության Օծեալ եւ Սուրբ Աջույն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր