Պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրում է. «Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության օրն է:
Վեհափառ Տեր,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։
Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ։
Որդիական խոնարհությամբ՝ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբության Օծեալ եւ Սուրբ Աջույն»: