00:00:00

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

20:18, 04 փետրվար 2026 Հասարակություն

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշոցքի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Սևանի, Արագածի, Ապարանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր