00:00:00

Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է

22:53, 16 հունվար 2026 Հասարակություն

Armlur.am-ի տեղեկություններով՝ հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։

Զառա Արամյանի ամուսինը ասել է. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր