00:00:00

Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում

22:02, 14 հունվար 2026 Տեսանյութեր

Հայրենադարձված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։ Այս մասին լրատվամիջոցներին  ԲԿ-ի մուտքի մոտ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ներկայումս կատարվում է Խաչատրյանի առողջական վիճակի գնահատում՝ պարզելու, թե ինչ բժշկական օգնության կարիք ունի նա։

«Բարձրանում եմ՝ ճշտելու, թե ինչի կարիք ունի Վագիֆ Խաչատրյանը։ Կխոսեմ հարազատների հետ, կգնահատվի նրա առողջական վիճակը»,– ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ հայրենադարձված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

«Մեր մյուս հայրենակիցների առողջական վիճակը գնահատվում է բավարար, որևէ խնդիր չունենք»,– ընդգծել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ բոլորի համար սա մեծ ուրախության և երջանկության պահ է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր