00:00:00

Փոքրիկ խմբակը մտել է մարդկանց գրպաններն ու բնակարանները․ Դավիթ Ղազինյան (Տեսանյութ)

22:30, 08 հունվար 2026 Տեսանյութեր

«Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք կարողանում էինք բավականին ճշգրիտ գնահատել ռիսկերը, բացահայտել այն տարածքները, որտեղ հնարավոր էր ծանրաբեռնվածության ավելացում և իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ»,-ասել  է ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Դավիթ Ղազինյանը։ 

«Սակայն հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը  գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո, ակնհայտ է դարձել, որ նրանք ոչ միայն չեն կարողացել արդյունավետ կառավարել առկա ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր։ Դրա հետևանքները բոլորը զգացին, հատկապես այն քաղաքացիները, ովքեր  երկար ժամանակ մնացին  առանց էլեկտրաէներգիայի։ Սա ոչ միայն նյութական, այլև հոգեբանական վնասներ է հասցրել։ Այլ կերպ ասած՝ այդ փոքրիկ խմբակը ուղղակիորեն մտել է մարդկանց գրպաններն ու բնակարանները։ Բացի այդ, կառավարումը  վերցնելուց հետո էականորեն և շեշտակի աճել են էլեկտրաէներգիայի սպառման և հաշվարկների վերաբերյալ բողոքները։ Ինչպես հիշում եք, «Տաշիր Գրուպ»-ը պահանջում էր սակագնի իջեցում, ինչը, սակայն, չիրականացվեց»-ասել է Դավիթ Ղազինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր