Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես պատկերացում չունի բանակի մասին, չի սիրում բանակն ու զինվորին, հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը։
«Եթե զինվորին սիրեր, 45 օր զինվորը չէր մնա դիրքում՝ առանց հերթափոխի»,- ասել է Մանուկյանցը։
Նա շեշտել է՝ Փաշինյանը քանդում է ոչ միայն բանակը, այլև ամբողջ երկիրը։ Իսկ Հայաստանին, ոտքի կանգնելու համար, ուժեղ առաջնորդ է պետք.
«Մեզ ուժեղ ղեկավար է պետք, ոչ թե թուլության մարմնացում»։