Նիկոլ Փաշինյանը հաստատեց Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է ընդունելու Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Այո՛, պատրաստ եմ ընդունելու՝ մի օրակարգով, իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Փաշինյանը։