ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է զինվորական նոր համազգեստը։
Վարչապետի Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ արդեն ստացել են նոր համազգեստի նմուշները:
«Պլանը հետևյալն է. մենք դա փորձարկում ենք և հաստատում ենք, որ այն է, ինչ որ մենք ուզում ենք ու արդեն ձեռք ենք բերում ամբողջ բանակի համար: Ես ճիշտ եմ, չէ՞, հասկանում, որ առնվազն դիզայնի էլեմենտները հատուկ արված են մեզ համար և մեր պատվերով»,- հետաքրքրվել է վարչապետը:
«Այո՛, պարոն վարչապետ, կոչվում է հայկական կոմուֆլյաժ. այն ամբողջությամբ մեր պատվերով է, մեր պայմանների համար նախատեսված»,- նշել է պաշտպանության նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: