Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել բքի և ցածր տեսանելիության պատճառով: Մյուս մեքենաների համար ճանապարհը բաց է»,– ասված է հաղորդագրության մեջ: