76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։
Աղջիկը նրան դուրս է հանել սեփական տնից, որտեղ ինքն ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդն արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում, հայտնում է Shamshyan.com-ը։
«Մի քանի օր նա անցկացրել է կոշկակարի փոքրիկ բուդկայում՝ փորձելով պաշտպանվել ցրտից։ Վալերի Բարխուդարյանը ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։
Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի»,- գրել է լրատվամիջոցը։